ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Հին դեղատոմսեր գլխավորի մասին

Կյանքի ժամանակակից ռիթմը, ցավոք, թույլ չի տալիս ուշադրություն դարձնել սրտի կողմից ուղարկված փոքրիկ տագնապներին: Եվ իսկապես, հնարավո՞ր է չգնանք աշխատանքի, եթե թեթեւակի շնչարգելություն ունենք կամ այտուցված են մեր ոտքերը: Բնականաբար` ոչ: Սակայն պետք է ուշադրություն դարձնել օրգանիզմի, հատկապես սրտի կողմից անհանգստացնող ցանկացած փոքրիկ խնդրի: Պետք է աշխատել ամրացնել սիրտը, իսկ դա անելու համար առաջին հերթին պետք է չվնասել այն: Օրինակ` հետեւել սննդին, որպեսզի անոթները մաքուր լինեն: Տապակած, ճարպոտ, քաղցր սննդատեսակների մասին պետք է ընդհանրապես մոռանալ, հատկապես` 35-ից հետո:
Սիրտը մկանային համակարգ է, որը պետք է վերականգնել ոչ միայն սնունդի, այլ նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով: Ֆիզիկական ծանրաբեռնվածություն ասելով` պետք չէ միայն հասկանալ վազելը: Շատ օգտակար է նաեւ առավոտյան զբոսանքը: Իսկ սիրտը որպես մկանային օրգան, սկսում է վերականգնվել:
Սրտի սնուցման համար մասնագետներն առաջարկում են ուտել շատ հետաքրքիր աղցան` պատրաստված խուրմայով: Խուրման, խնձորը պարունակում են այն բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք ակտիվ մասնակցություն ունեն սրտամկանի վերականգնման գործում: Պետք է խուրման ու խնձորը կտրատել մանր կտորներով, ինչպես բոլոր աղցաններում: Ոչ մի մթերքի վրայից կարիք չկա կեղեւը հեռացնել: Առանձին ափսեի մեջ կտրատել սոխը` բարակ օղակներով, ու վրան ճզմել կիտրոնի հյութ, թողնելով այսպես 10-15 րոպե, որից հետո սոխը մի քիչ ձեթի հետ ավելացնում ենք աղցանին: Այն եւ՛ համեղ է, եւ՛ շատ օգտակար:
Խուրման շատ անհրաժեշտ միկրոէլեմենտներ ու վիտամիններ է պարունակում:
Սրտից գանգատվողներին խորհուրդ է տրվում ուտել շատ գազար, կարմիր բողկ, խուրմա եւ ալոճ: Այս բաղադրությունը, կարելի է ասել, անփոխարինելի դեղ է սրտի համար:
Շատ օգտակար է առյուծագու, երիցուկի, հնդկացորենի խոտ եւ ճահճային անմեռուկ դեղաբույսերի խառնուրդից պատրաստած թուրմը: Այս ամենից վերցնում ենք 1-ական թեյի գդալ ու վրան լցնում 1 լիտր եռջուր: Թողնում ենք 15 րոպե, քամում շատ մանր ցանցե քամիչով: Այս թուրմը կարելի է խմել օրը 2 անգամ՝ բաժակի 1/3-ից: Այս բուժման կուրսը 3 շաբաթ է: Կարելի է 2 շաբաթ ընդմիջում տալ ու նորից կուրսը կրկնել:
Սրտի սեզոնային առիթմիաների ու լարվածության դեպքում խորհուրդ է տրվում մի հրաշալի հապավում` կատվախոտ, կորվալոլ, առյուծագի եւ ալոճ` ԿԿԱԱ: Իհարկե, նման խառնուրդի կարիքը կարող է զգացվել մի քիչ ավելի լուրջ դեպրեսիաների դեպքում:
Օրինակ` հոլիվուդյան դերասանուհիներից շատերը գտնում են, որ որպեսզի սիրտը անխափան աշխատի՝ պետք է կերակրացանկից ընդհանրապես հանել աղը: Բոլոր ճաշատեսակներն էլ կարելի է պատրաստել առանց աղի:
Բացի աղից, պետք է բացառել նաեւ տապակած սննդատեսակները: Եվ անոթները մաքրելու համար խորհուրդ են տալիս մի բաղադրատոմս, որը պատրաստվում է ցորենի թեփից, որը պետք է հարիչով հարել, մինչ կդառնա միատարր զանգված: Ավելացնել ըստ ճաշակի սխտոր, 1 գդալ բուսական յուղ եւ կիտրոնի հյութ: Այս ամենին կարելի է ավելացնել մանրացրած կանաչի (տեսակն՝ ըստ ցանկության) եւ ուտել: Կարելի է այս խառնուրդը պատրաստել ոչ ամեն օր:
Կարելի է նաեւ շնչառական վարժություններ կատարել, որն օգնում է սրտամկանի ճիշտ աշխատանքին: Օդը ներս քաշել քթանցքերն ու ականջի անցքերը փակել: Այս ձեւով մի քանի անգամ կքանստել: Այս վարժությունը կարգավորում է սրտի աշխատանքը առիթմիայի ժամանակ:

Կարդացեք նաև

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ յոգան ընդգրկվել է UNESCO-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Այդ մասին նշված է կազմակերպության կայքում...


Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հիպնոսի միջոցով ցավազրկման փորձերը ներկայում հաջողություններով են ընթանում, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ հետագայում կկարողանան դիմադրել հիպնոսի...


Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղերի...


Բուսական յուղերի օգտագործումը կախված է առողջության համար գլոբալ ռիսկի հետ: Նրանց օրգանիզմում, ովքեր ինքնուրույն զբաղվում են բուսաբուժմամբ, կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ, պնդում են Բեյլորյան...


Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ջոն Ինեսի կենտրոնի հետազոտողները պարզել են, որ Scutellaria baicalensis բույսը, որը կիրառվում է չինական ժողովրդական բժշկությունում, արտադրում է այնպիսի նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի ու լյարդի հիվանդությունների...


Մեդիտացիան ավելի արդյունավետ միջոց է թիկունքի ցավը մեղմելու համար, քան՝ դեղորյաքը, հայտնաբերել են Վաշինգտոնի գիտնականները, հայտնում է newsyou.info-ն...


Հնդկաստանի այլընտրանքային բժշկության ղեկավար Յասսօ Նաիկը հայտարարել է, որ Բանգալոր քաղաքի բժշկությամբ զբաղվող կենտրոններից` «Swami Vivekananda Yoga Anusandhana Samsthana (S-VYASA)»-ի հետազոտողները...


Յոգան ո՛չ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլև նվազեցնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախականությունը: Մասնագետներն ասում են, որ առիթմիայով տառապող մարդիկ հաճախ...


Հետազոտողները կարողացել են ապացուցել, որ մեդիտացիոն պրակտիկան, իսկապես, բարձրացնում է արտաքին գրգռիչներին օրգանիզմի արձագանքը և սրում զգացմունքները: Այս մասին գրում է Scientific Reports ամսագրում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն